Նոր Զելանդիայի ափերի մոտ 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի մաս կազմող Կերմադեկ արշիպելագից հարավ։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Հիքս Բեյ քաղաքից 675 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 1,3 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան, ցունամիի վտանգ չի հայտարարվել։
Կարծիքներ