Մաստարայի միջնակարգ դպրոցում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել

Մաստարայի միջնակարգ դպրոցում արևային ֆոտովոլտային կայան է կառուցվել

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այսօր աշխատանքային այց է կատարել Մաստարայի միջնակարգ դպրոց, ՏԿԵ նախարարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ՖՎ համակարգեր տեղադրող ընկերության ներկայացուցիչների հետ շրջել է դպրոցում, ծանոթացել կայանի տեղադրման ծրագրի արդյունքներին:

Մաստարայի միջնակարգ դպրոցում տեղադրված 10 կՎտ հզորության կայանի տարեկան արտադրողականությունը կազմում է 15.000 կՎտ*ժ, որն ամբողջությամբ կբավարարի դպրոցի էլեկտրաէներգիայի պահանջարկը և նախատեսվում է, որ դպրոցը տարեկան 675.000 դրամ կխնայի:
 

Ոլորտային մասնագետների հետ քննարկվել են մարզի այլ դպրոցներում ևս նմանատիպ կայանների տեղադրման հնարավորությունները, ձեռք է բերվել պայմանավորվածություն հետագա համագործակցության վերաբերյալ:

Այցի ավարտին դպրոցի անձնակազմի հետ քննարկվել են դպրոցի համակարգիչների և մարզադահլիճի անմխիթար վիճակի վերաբերյալ խնդիրները: Մարզպետը պատրաստակամություն է հայտնել կարճ ժամկետում լուծել մարզադահլիճի վերանորոգման և համակարգիչների խնդիրը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում