Իսրայելը հաջողությամբ փորձարկել է մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգ
Իսրայելը հաջողությամբ փորձարկել է մեծ հեռահարության հակահրթիռային պաշտպանության համակարգ, հաղորդում է AP-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները հայտարարել են, որ առաջին անգամ համալիր փորձարկում են անցկացրել՝ միավորելով տարբեր բաղադրիչներ՝ «Նետ», «Դավթի պարսատիկը» եւ «Երկաթյա գմբեթ»:
Զորավարժությունները ցույց են տվել «սպառնալիքների դեմ պայքարի հանդեպ բազմամակարդակ մոտեցում, որը ներառում է բոլոր երեք համակարգերը:
Իսրայելը հակաօդային պաշտպանության տարբեր համակարգեր է մշակել ԱՄՆ-ի հետ: Պաշտոնյաների խոսքով՝ զորավարժություններն անցկացվել են ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության հետ համատեղ:
Կարծիքներ