Պենտագոնը START-ի որոշումից հետո որևէ փոփոխություն չի տեսել ռուսական միջուկային ուժերի կոնֆիգուրացիայի մեջ
Միացյալ Նահանգները որևէ փոփոխություն չի տեսել ռուսական միջուկային ուժերի կազմաձևում այն բանից հետո, երբ Մոսկվան որոշել է դադարեցնել մասնակցությունը Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին ռուս-ամերիկյան պայմանագրին (START):
Այս մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը։
«Ինչ վերաբերում է ռուսական ռազմավարական ուժերի կոնֆիգուրացիային, մենք որևէ ապացույց չենք տեսել, որ այն փոխվել է, մենք նաև չենք փոխել մեր ուժերի կոնֆիգուրացիան»,- ասել է նա։
Կարծիքներ