Հայաստանը Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի

Հայաստանը Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի

Հայաստանի Հանրապետության Կառավարությունն Արցախին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն կտրամադրի։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Կառավարության այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի փաթեթում ներառված է Լեռնային Ղարաբաղին 4 միլիարդ դրամի լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու հարցը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անհրաժեշտ հումանիտար, սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը բացարձակ անհրաժեշտություն է»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտարարել էր, որ հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցելու նպատակով փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ ձևավորելու որոշում է կայացրել, որի խնդիրը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հումանիտար հարցերի մշտադիտարկում իրականացնելը և անհրաժեշտ հրատապ աջակցություն ցուցաբերելն է լինելու, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների օգնությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում