Իսրայելի վարչապետը կոշտ է արձագանքել իր հասցեին Էրդողանի հայտարարությանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դեկտեմբերի 27-ի իր ելույթում կտրուկ է արձագանքել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Իսրայելի վարչապետը Էրդողանին մեղադրել է քրդերի ցեղասպանության իրականացման մեջ և համարել ռեկորդակիր իր վարչակարգին ընդդիմացող կալանավորված լրագրողների թվով՝ հավելելով, որ նա վերջինն է, ով կարող է բարոյականության դասեր տալ իրենց։
Նեթանյահուն հավելել է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Համասի դեմ, որին Էրդողանը գովում է և բազմիցս հյուրընկալել է։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը քննադատել էր Նեթանյահուին՝ հերթական անգամ համեմատելով Ադոլֆ Հիտլերի հետ։
Կարծիքներ