Բելգորոդի մարզում զինամթերքի պայթյունից երեք զինվոր է զոհվել

Բելգորոդի շրջանի Տոնենկոե ֆերմայում զինամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինծառայող, վիրավորվել՝ 15-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Թարմացված տվյալների համաձայն՝ երեք զինծառայող զոհվել է, ևս 15-ը՝ վիրավորվել», - ասել է աղբյուրը։
Գործակալության զրուցակիցը հավելել է, որ զինամթերքի հետ անզգույշ վարվելը հանգեցրել է պայթյունին։
«Պայթյունի նախնական պատճառը զինամթերքի հետ անզգույշ վարվելն է»,- ասել է նա։
Կարծիքներ