Միացյալ Նահանգները ցանկանում է ապրիլի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում բարձրացնել Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի մասնակցության հարցը
ԱՄՆ-ը հույս ունի ապրիլի 7-ին անցկացնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստ՝ Մարդու իրավունքների խորհրդին (ՄԻԽ) Ռուսաստանի մասնակցության հարցով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը Ազգային հանրային ռադիոյին տված հարցազրույցում ասել է Համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Այդ հարցը պետք է քննարկվի Գլխավոր ասամբլեայում, և մենք հույս ունենք, որ դա կանենք որքան հնարավոր է շուտ՝ այս շաբաթ, հնարավոր է արդեն հինգշաբթի օրը», - ասել է ԱՄՆ դեսպանը։ Նա ընդգծել է, որ նման քայլն իր բնույթով ավելի քան խորհրդանշական է և հանդիսանում է Վաշինգտոնի «Ռուսաստանի մեկուսացման» գծի շարունակությունը։
«Ռուսաստանը պետք է համապատասխանի ավելի բարձր չափանիշներին, նա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է»,- շարունակել է ԱՄՆ դեսպանը՝ պատասխանելով այլ երկրների կողմից մարդու իրավունքների խախտումների մասին հարցին։ «Նրանք պետք է իրենց պահեն այնպես, ինչպես մի երկիր, որը մտածում է ՄԱԿ-ի կանոնադրության մասին, որը մտածում է ՄԱԿ-ի արժեքների մասին: Նրանք ակնհայտորեն դա չեն անում», - պնդում է Թոմաս-Գրինֆիլդը:
Կարծիքներ