Դատական համակարգում կան կլաններ, խմբավորումներ. Փաշինյան

Մտահոգիչ է Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրության տարածումը: Ձայնագրությամբ խնդիրներ կա նաև Ռուբեն Վարդազարյանի հետ կապված:
Այսօր առցանց ասուլիսի ժամանակ անդրադառնալով ԲԴԽ նախկին ղեկավարի և ներկա ղեկավարի պարտականությունները կատարողի մասնակցությամբ ձայնագրության տարածմանը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ դատական համակարգում իրական հաջողություններ չունեն գրանցած. «Անկախ դատական համակարգը մեր իդեալն է, մենք իրոք ցանկանում ենք դա: Հայաստանում կան ազնիվ ու նվիրյալ դատավորներ: Բայց դատական համակարգում կան կլաններ ու խմբավորումներ: Այն նույն Ռուբեն Վարդազարյանը չէ՞ր 2019 թվականին հարցազրույց տալիս ու ասում՝ վարչապետը, որ պահին ասի՝ հրաժարական տուր, ես կտամ, հետո Կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Բա դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»:
Փաշինյանը նշեց՝ չկա մի երկիր, որտեղ մեկ գործողությամբ փոխվում է դատական համակարգը: «Մենք հետևողական գնալու ենք այդ ճանապարհով: Ձայնագրությունը կա, թող ձայնագրությամբ քննություն լինի»,- ընդգծեց նա:
Կարծիքներ