Մակրոնը հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի և Ալիևի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասում իրավիճակի զարգացմանը․ նա հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնել են Ելիսեյան պալատից։
«Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին հատկապես Լաչինի միջանցքի շրջանում տեղի ունեցած լուրջ միջադեպերի կապակցությամբ։ Նախագահը կոչ է արել անել հնարավորը՝ խուսափելու էսկալացիայից և ձեռնամուխ լինել Հայաստանի հետ բանակցություններին։ Նա ընդգծել է կրակի դադարեցման վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:
Ֆրանսիան սերտ հարաբերություններ է պահպանում կողմերի և մյուս գործընկերների հետ, որպեսզի շարունակի աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև երկխոսության զարգացմանն ու տարածաշրջանում կայունության ապահովմանն ուղղված ջանքերին»,- ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:
Կարծիքներ