Գիտնականները հեղեղումների թվի կտրուկ աճ են կանխատեսել ամբողջ աշխարհում
21-րդ դարի սկզբից ի վեր այն մարդկանց թիվը, որոնց հայտնվել են հեղեղումների ճիրաններում, աճել Է 24 տոկոսով, որը տասն անգամ ավելի Է գիտնականների՝ ավելի վաղ արված կանխատեսումներից:
Այդ մասին գրում Է Nature հանդեսը: Այսպես, նոր հետազոտությունը, որն արբանյակային դիտարկումների օգնությամբ անցկացվել Է Cloud to Street ընկերության մասնագետների կողմից, ցույց Է տվել, որ բնակչության աճը հեղեղումների բարձր ռիսկի շրջաններում պայմանավորված Է այդ տարածաշրջանների տնտեսական զարգացմամբ:
«Բնակչության խոցելի խմբերը հաճախ այլ ընտրություն չունեն, բացի այն, թե ինչպես բնակվել հեղեղումների գոտիներում»,-պարզաբանել են նրանք:
2000-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում ողողվել Է 2,23 միլիոն քառակուսի կիլոմետր տարածություն, ինչի արդյունքում տուժել Է 255-ից մինչեւ 290 միլիոն մարդ, ընդգծում են փորձագետները:
Նշվում Է, որ հեղեղումների գրեթե 90 տոկոսը տեղի Է ունեցել Հարավային եւ Հարավ-Արեւելյան Ասիայի երկրներում, հատկապես Ինդոս, Գանգես-Բրահմափութրա եւ Մեքոնգ գետերի խոշոր ավազաններում: Արբանյակային տվյալները նաեւ այդպիսի միտումի աճ են ցույց են տալիս Լատինական Ամերիկայի հարավային մասում, Մերձավոր Արեւելքում եւ Սահարայից դեպի հարավ ընկած աֆրիկյան երկրներում:
Cloud to Street ընկերության տվալներով՝ կլիմայական եւ ժողովրդագրական փոփոխությունների հետեւանքով մինչեւ 2030 թվականը հեղեղումներից վնասներ կկրեն 25 նոր երկրների բնակիչներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ