Ֆուտբոլի աշխարհի առաջնության որակավորման փուլի մնացած խաղերում կկիրառվի VAR համակարգը
ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման մնացած բոլոր խաղերում կկիրառվի VAR համակարգը:
Հայտարարությունը հրապարակվել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ տեսակրկնությունների VAR համակարգը կկիրառվի բոլոր խաղերում՝ սկսած 2021 թվականի սեպտեմբերից:
ՈՒԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականների որակավորման խաղերում համակարգը կիրառելու նախաձեռնությունը հետաձգվել էր լոգիստիկ դժվարությունների և կորոնավիրուսի համավարակի հետ կապված ռիսկերի պատճառով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սեպտեմբերին ևս երեք հանդիպում կանցկացնի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի շրջանակներում: Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին, սեպտեմբերի 5-ին՝ Գերմանիայի հավաքականին: Սեպտեմբերի 8-ին Հայաստանի ընտրանին սեփական հարկի տակ կընդունի Լիխտենշտեյնի հավաքականին: Հայաստանի հավաքականը առաջին 3 խաղերից հետո վաստակել է 9 միավոր և գլխավորում է J խմբի մրցաշարային աղյուսակը:
Կարծիքներ