Յուվենտուսն ու Ատալանտան ոչ-ոքի խաղացին

Յուվենտուսն ու Ատալանտան ոչ-ոքի խաղացին

Իտալական Ա Սերիայի 19-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ: Թիմերը փոխանակեցին 3-ական գնդակ: 

Այս մասին հայտնում է Armsport.am-ը։

Խաղի 4-րդ րոպեին հյուրերը բացեցին հաշիվը: Աչքի ընկավ Լուկմանը: Առաջին խաղակեսում Դի Մարիայի ու Միլիկի խփած գոլերի շնորհիվ թուրինյան թիմն առաջ անցավ հաշվի մեջ:

Երկրորդ խաղակեսի սկզբում Մաեհլեն առաջ մղեց իր թիմին, իսկ րոպեներ անց Լուկմանն այս խաղում խփեց իր երկրորդ գոլը: 65-րդ րոպեին Դանիլոն վերականգնեց հաշվի հաշավասարկշռությունը:

Այս խաղից հետո «Յուվենտուսը» 23 միավորով 9-րդն է:  «Ատալանտան» 35 միավորով 5-րդն է:

Հիշեցնենք, որ ֆինանսական խարդախության համար «Յուվենտուսից» հանվել էր 15 միավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում