Եթե Ռուսաստանն անի այն, ինչ արդեն 2008-ին արել է Վրաստանի, իսկ 2014-ին՝ Ուկրաինայի հետ, ամբողջ դաշինքը կարձագանքի դրան. Ստոլտենբերգ
![Եթե Ռուսաստանն անի այն, ինչ արդեն 2008-ին արել է Վրաստանի, իսկ 2014-ին՝ Ուկրաինայի հետ, ամբողջ դաշինքը կարձագանքի դրան. Ստոլտենբերգ](https://freenews.am/uploads/images/image_750x_61f79fb804d56.jpg)
«Մենք պետք է ապահովենք, որ պարզ լինի, որ եթե Ռուսաստանն անի այն, ինչ արդեն արել է Վրաստանի հետ 2008-ին և Ուկրաինայի հետ 2014-ին, ապա ողջ դաշինքը կպատասխանի», – «Էխո Մոսկվի»-ին տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
Ըստ Ստոլտենբերգի՝ եթե ՆԱՏՕ-ի որևէ երկիր տուժի, կակտիվանա կազմակերպության կանոնադրության՝ հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածը։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի զորքերը դաշինքի արևելքում տեղակայելու պատճառներն այն են, որ եթե Ռուսաստանը շարունակի ներխուժել Ուկրաինա, ապա ՆԱՏՕ-ն էլ ավելի մեծ ուժեր կտեղակայի դաշինքի արևելքում։ Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի պլանավորում մարտական խմբեր տեղակայել Ուկրաինայում, սակայն Ռուսաստանը ստիպված կլինի բարձր գին վճարել տնտեսական պատժամիջոցների տեսքով, եթե ներխուժի Ուկրաինա։
Ստոլտենբերգը նաև նշել է, որ դաշինքը պատրաստ է լսել Ռուսաստանի մտահոգությունները և լուրջ բանակցություններ վարել այն հարցերի շուրջ, որոնք բխում են ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի շահերից։
«Մինչև Ղրիմի բռնակցումը և Ուկրաինայում Դոնբասի նկատմամբ ռազմական վերահսկողության իրականացումը, դաշինքը չուներ զորակազմեր Արևելքում։ 2014 թվականից՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո, մենք զորքեր ենք տեղակայել մեր սահմաններին Լեհաստանում և Բալթյան երկրներում, ինչպես նաև մեծացրել ենք մեր ներկայությունը Բալթյան և Սևծովյան տարածաշրջաններում։ Մենք պետք է ապահովենք, որ պարզ լինի, որ եթե Ռուսաստանն անի այն, ինչ արդեն արել է Վրաստանի հետ 2008-ին և Ուկրաինայի հետ՝ 2014-ին, ապա ողջ դաշինքը կպատասխանի»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը։
Կարծիքներ