Սահմանամերձ Բերդավանում բացվել է իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր
Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բարձունքին բացվել է իրենց կյանքը զոհաբերած բերդավանցի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիրը, օծվել խաչքարը։
Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի «Ֆեյսբուք»-ի էջից տեղեկանում ենք, որ հուշահամալիրը կառուցվել է «Բերդավան» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ բերդավանցիների և ընկերների աջակցությամբ։
«Կարմիր ժապավենը կտրեցին, խաչքարի՝ ջրով և գինով լվացումն արեցին մեր նահատակների ընտանիքների անդամները։
Մեր նահատակ զավակների, եղբայրների ու հայրերի սխրանքին ու հաղթանակի տեսիլքին հավատարիմ ապրենք, որպեսզի կարողանանք վերականգնել մեր արժանապատվությունը և նզովված չգնալ այս աշխարհից»,- ասվում է գրառման մեջ։
Կարծիքներ