«Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով՝ նվիրված ականավոր գիտնականի 135-ամյակին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ անցկացրել է «Ակադեմիկոս Հովսեփ Օրբելու գիտական ժառանգությունը» խորագրով գիտաժողով: Այն նվիրված էր ականավոր գիտնականի 135-ամյակին:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանը։
Գիտաժողովի երկու օրերի ընթացքում ներկայացվել են հնագիտության և պատկերագիտության, լեզվի, բանագիտության, բանահյուսության, էպոսագիտության, ազգագրության ոլորտներին առնչվող զեկույցներ: Ներկայացված թեմաներն անմիջականորեն կապված էին Հովսեփ Օրբելու գիտական ժառանգության և հետազոտական հետաքրքրությունների հետ։
Գիտաժողովից հետո մասնակիցները շրջայց են կատարել Օրբելի եղբայրների տուն-թանգարանում։
Կարծիքներ