Ղազախստանի նախագահը պաշտոնանկ է արել առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյին
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հրամանագրով պաշտոնանկ է արել առողջապահության նախարար Ալեքսեյ Ցոյին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։
«Պետության ղեկավարի հրամանագրով Ալեքսեյ Վլադիմիրովիչ Ցոյն ազատվել է Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պաշտոնանկության պատճառները չեն նշվում։ 44-ամյա Ցոյը Ղազախստանի առողջապահության նախարարն է 2020 թվականի հունիսից, նախկինում աշխատել է որպես Ղազախստանի նախագահի աշխատակազմի բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության փոխնախարար։
Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Ցոյը նախարարի պաշտոնից ազատվել է իր կամքով՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։
Կարծիքներ