Դանիան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը
Դանիան որոշում կայացրեց դադարեցնել նոր կորոնավիրուսային վարակի դեմ ներարկվող AstraZeneca շվեդ-բրիտանական ընկերության պատվաստանյութը: Այդ մասին հայտնում է Politiken թերթը:
Նշվում է, որ այն բացառվելու է պատվաստումների ծրագրից:
Նախկինում պետությունը ձեռք էր բերել AstraZeneca պատվաստանյութի 2.4 միլիոն դեղաչափ:
Բացի այդ, երկիրը որոշեց անորոշ ժամանակով զերծ մնալ նաև Johnson & Johnson ամերիկյան պատվաստանյութից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հոնկոնգի իշխանությունները կարող են հրաժարվել շվեդ-բրիտանական ընկերությունից դեղ գնելուց: Կառավարության խորհրդատու բժիշկ-փորձագետներն ավելի ու ավելի շատ են դեմ հանդես գալիս այս դեղամիջոցին։
Դրանից առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը AstraZeneca-ին սպառնացել էր արգելել ԵՄ-ից կորոնավիրուսի պատվաստանյութերի արտահանումը ԵՄ-ից համայնքի երկրներ դեղամիջոցի համաձայնեցված մատակարարման կրճատման պատճառով:
Կարծիքներ