Հոլանդացի քաղաքական գործչի հերթական հակաիսլամական գրառումը զայրացրել է թուրքերին
Հակաիսլամական և ազգայնական հայացքներով հայտնի հոլանդացի քաղաքական գործիչ, աջակողմյան «Ազատություն» կուսակցության ղեկավար Գիիրտ Վիլդերսը դարձյալ զայրացրել է թուրքերին, գրում է ermenihaber-ը: Թուրքիայի իշխանության մի շարք ներկայացուցիչների վրդովվեցրել է իսլամի մասին նրա հերթական գրառումը Twitter-ի էջում:
«Կանգնեցրե՛ք իսլամը։ Կանգնեցրե՛ք Ռամադանը։ Ազատություն։ Ո՛չ իսլամին»,- գրել է Վիլդերսը: Գրառմանը բացասաբար են արձագանքել հատկապես Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը և Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշը:
Կարծիքներ