Ֆերիկ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել են տան տանիքն ու պահեստավորված անասնակեր

Ֆերիկ գյուղում հրդեհի հետեւանքով այրվել են տան տանիքն ու պահեստավորված անասնակեր

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 22։15-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ֆերիկ գյուղում այրվում է տուն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆերիկ գյուղի Դոստի փողոցի տներից մեկի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 01:11-ին: Այրվել է տան տանիքը (մոտ 100 քմ) և տանը հարակից մոտ 500 հակ պահեստավորած անասնակեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում