Տիգրան Ավինյանն ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահին
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մայիսի 26-ին ընդունել է «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի նախագահ Ռազմիկ Արզումանյանին: Այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Հանդիպման ընթացքում Ռազմիկ Արզումանյանը փոխվարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքները, հայկական բանակին ցուցաբերված աջակցությունը՝ ուղղված զինծառայողների կեցության և առաջին բուժօգնության պայմանների բարելավմանն ու ծառայությունը առավել անվտանգ դարձնելուն: Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել տարիներ շարունակ «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի իրականացրած գործունեության համար: Քննարկման ընթացքում կողմերը նախանշել են համագործակցության ընդլայնման և նոր ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Կարծիքներ