ԿԲ նախագահը կանխատեսում է սպառողական վարկերի նվազում, հիփոթեքային վարկերի աճ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այս տարվա ընթացքում ակնկալում է սպառողական վարկերի որոշակի նվազում, սակայն հիփոթեքային վարկերի աճ:
Գալստյանն այս մասին ասաց ԱԺ-ում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան զեկույցի քննարկմանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ից Միքայել Մելքումյանի հարցին:
ԿԲ-ն հունվար-փետրվարին Հայաստանի բոլոր առևտրային բանկերի ղեկավարների հետ քննարկել է իրենց ռազմավարական պլաններն ընթացիկ տարվա համար: Համակարգից ստացած հիմնական ազդակներն այն են եղել, որ համակարգն այս տարվա ընթացքում փորձելու է լինել պահպանողական՝ մասնավորապես սպառողական վարկերի մասով:
«Անցյալ տարի բնակչության եկամուտների 8 տոկոս անկում ենք ունեցել: Ուստի, իրենք որոշել են, որ խստացնելու են տրամադրվող վարկերի որոշ պայմաններ, ինչպես նաև կարող են տոկոսադրույքի որոշակի վերանայում իրականացնել, ինչը կազդի սպառողական վարկերի նկատմամբ պահանջարկի վրա: Իմ գնահատականների համաձայն՝ մենք այս տարվա ընթացքում կունենանք սպառողական վարկերի որոշակի նվազում, բայց կունենանք հիփոթեքային վարկերի աճ»,-ասաց Գալստյանը:
Կարծիքներ