Հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 22-ին «Զվարթնոց» օդանավակայանից բաժին բերման է ենթարկվել Նունե Գ.-ն, որը 2017 թ.-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողը ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ