Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանը մասնակցել են Վանաձորի N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը

«ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» հիմնադրամի համահիմնադիր Լենա Նազարյանի հետ ներկա եղանք Վանաձորի՝ Վ. Համբարձումյանի անվան N25 հիմնական դպրոցի նորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:

Դպրոցն «Իմ քայլը» հիմնադրամի «Հանրակրթական դպրոցներում առողջ ապրելակերպի խթանում» պիլոտային ծրագրում ներգրավել է՝ հաղթելով Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Մանկական լիգա» հաղորդաշարի 1-ին եթերաշրջանում: 

Բացմանը կայացավ ընկերական բասկետբոլային խաղ Ստեփան Շահումյանի տուն-թանգարանի կամավորների և Վանաձորի դպրոցի երեխաների միջև:

Սա արդեն 3-րդ դպրոցի մարզադահլիճն է, որը նորոգվել է «Իմ քայլը» հիմնադրամի կողմից»,- տեղեկացրել է Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում