Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օդային վարժանքներ կանցկացնեն մոտ 240 ինքնաթիռի մասնակցությամբ

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն օդային վարժանքներ կանցկացնեն մոտ 240 ինքնաթիռի մասնակցությամբ

Կորեայի Հանրապետության և ԱՄՆ-ի զինվորականները հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը ավիացիոն զորավարժություններ կանցկացնեն մոտ 240 ինքնաթիռների մասնակցությամբ։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Yonhap լրատվական գործակալությունը :

Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերը կբերեն մոտ 140 ինքնաթիռ, այդ թվում՝ F-35A, F-15 և KF-16 կործանիչներ։ Ամերիկյան կողմը կօգտագործի մոտ 100 միավոր տեխնիկա, այդ թվում՝ գաղտագողի F-35B կործանիչներ։ Այսպիսով, երկու կողմերն էլ կբերեն հինգերորդ սերնդի կործանիչներ։ Զորավարժությունները տեղի կունենան Կորեայի Հանրապետության օդային տարածքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում