Անկախության օրվա միջոցառումը նվիրված է լինելու ՀՀ-ի և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին. Փաշինյան
Անկախության օրվա միջոցառումների հետ կապված, Կառավարության որոշմամբ, սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը կտեղափոխվի սեպտեմբերի 25: Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այս տարի սեպտեմբերի 21-ի միջոցառումները պատշաճ կերպով նշվելու են. «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու լայնամասշտաբ և գունագեղ տոնակատարություն, և այն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ-ի անկախության և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- հայտնեց Փաշինյանը:
Կարծիքներ