Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արզնի գյուղում

Ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Արզնի գյուղում

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, հունիսի 27-ին Արզնի գյուղից Կոտայքի բաժին բերման են ենթարկել 52-ամյա Վալենտին Ս.-ին, որը հունիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 9-րդ կետի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Վալենտին Ս.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում