ԱՄՆ-ում բերման է ենթարկվել մեր ժամանակների ամենահայտնի նարկոբարոնի կինը
ԱՄՆ-ում բերման են ենթարկել մեր ժամանակների ամենահայտնի նարկոբարոն Էլ Չապո մականունով Խոակին Գուսմանի կնոջը՝ Էմմա Կորոնել Այսպուրոյին: Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ իշխանությունները՝ փոխանցում է BBC-ն:
31-ամյա Այսպուրոյի դեմ ներկայացվել է ԱՄՆ-ում կոկաինի, մեթամֆետամինի և հերոինի մատակարարման կազմակերպմանը մասնակցելու մեղադրանք: Բացի այդ, նրան մեղադրում են կալանավորված ամուսնու ենթադրյալ փախուստը նախապատրաստելու համար:
Էլ Չապոն դատապարտվել է թմրամիջոցների թրաֆիքինգով և փողերի լվացմամբ զբաղվելու համար և այժմ իր ցմահ բանտարկության պատիժը կրում է Նյու Յորքի կալանավայրում:
63-ամյա Էլ Չապոն Սինալոա կարտելի նախկին պարագլուխն էր, որը համարվում է ԱՄՆ-ում թմրամիջոցների ամենամեծ մատակարարը:
Կարծիքներ