Արշակ Կարապետյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

Արշակ Կարապետյանն ընդունել է Նիդեռլանդների դեսպանին

Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպման սկզբում դեսպան Սխերմերսը շնորհավորել է Արշակ Կարապետյանին` պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Դեսպանի խնդրանքով` պաշտպանության նախարարը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին:

Կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգային միջավայրի, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում