Internet Explorer-ը կանհետանա Windows 11-ից
Windows 11-ը կլինի Microsoft-ի առաջին ծրագրային ապահովումը, որում չի լինի Internet Explorer բրաուզերը, հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով The Verge-ին:
Լրագրողների հետ զրույցում Microsoft-ի ներկայացուցիչները հաստատել են, որ որ նախկինում սիրված բրաուզերը վերջնականապես կանհետանա Windows-ից: Ինտերնետային կայքերը մուտք գործելու համար ծրագիրը կհեռացվի նոր օպերացիոն համակարգից, այն հնարավոր չի լինի տեղադրել Microsoft խանութից: «Internet Explorer 11 սեղանի հավելվածը հասանելի չի լինի Windows 11-ում: Microsoft Edge-ը նոր Windows-ում գործող բրաուզերը կլինի»,-պարզաբանել են ընկերությունում:
Լրագրողների խոսքով՝ նրանք ակնկալել են, որ կորպորացիան աստիճանաբար կհրաժարվի բրաուզերից, սակայն կասկածել են, որ Windows 11-ի օգտատերերը կարող են տեղադրել հնացած ծրագիրն ինքնուրույն: Մայիսին Microsoft-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ ընկերությունը վերջնականապես կհրաժարվի Internet Explorer-ից եւ դրա ապահովումից 2022 թվականի ապրիլի 25-ից:
Պարբերականի նյութում ասվում է, որ դա 20 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Microsoft-ը չի ասոցացվում Internet Explorer-ը Windows-ի արդի տարբերակի հետ:
Microsoft-ը ներկայացրել է նոր սերնդի օպերացիոն համակարգը հունիսի 24-ին: Windows 11-ը ստացել է ռեդիզայն, թարմացված «Մեկնարկի» մենյու, վիջեթներ, համակարգչով խաղերի համար կարգավորումներ:
Կարծիքներ