Գառնիի հեթանոսական տաճարի մոտ հանկարծամահ է եղել Ուկրաինայի քաղաքացի Զելինսկին
Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 7-ին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ստացված ահազանգի փաստով։ Այդ օրը, ժամը 19։15-ի սահմաններում նշված բուժկենտրոնից հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Գառնիի շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել օտարերկրյա քաղաքացու դի։
Այս մասին գրում է shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ մահացածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի՝ 64-ամյա Անդրեյ Զելինսկին էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
«Վերջինս ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Օլիդեյն էքսպրես» հյուրանոցային համալիրում, սակայն այդ օրը կնոջ հետ այցելել է Գառնու հեթանոսական տաճար, որտեղ ինքնազգացողությունը վատացել է և սրտի կանգ է ունեցել»,-գրում է կայքը։
Կարծիքներ