ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ռուսական ընկերության ներկայացուցիչներին

ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ռուսական ընկերության ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ռուսական «Современные транспортные технологии» ընկերության ներկայացուցիչներ Օվչերենկո Ալեկսեյ Օլեգովիչին, Պիժիկով Դմիտրիյ Վլադիմիրովիչին և Վինոնկուրով Ռուսլան Դմիտրևիչին։

Փոխնախարարը ողջունել է հյուրերին՝ կարևորելով ռուսական ընկերությունների ակտիվ ներգրավվածությունը հայկական շուկայում: Սիմոնյանը ծանոթացել է ընկերության առաջարկներին՝ մեքենաների վաճառքի, լիզինգով ՀՀ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններին ներկայացվող ծրագրերի մասին։
Նախարարի տեղակալը մի շարք հարցեր քննարկելուց հետո հյուրերին ուղեկցել է հանդիպման ՀՀ-ում ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են վաճառվող ավտոմեքենաները, վաճառքի պայմանները և փաթեթները, միմյանց ուղղվել են հարցեր։
Կողմերը փոխանակել են կոնտակտային տվյալներ հետագա համագործակցության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում