Աֆղանստանում երկու ամսում ավելի քան 100 ձեռնարկություն դադարեցրել են գործունեությունը
Արդյունաբերական ձեռնարկությունների գործունեության անկման հիմնական պատճառները կապված են երկրում առկա տնտեսական խնդիրների հետ, մասնավորապես՝ հումքի և վաճառքի համապատասխան շուկաների բացակայության հետ, - տեղական իշխանությունների ներկայացուցչի խոսքերն է մեջբերում TOLO News-ը:
Ինչպես նշվում է, վերջերս արմատական «Թալիբան» շարժման կողմից, ավելացվել են տուրքերը ներմուծվող ապրանքների վրա` հայրենական արտադրողների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու միտումով:
Մինչդեռ, ըստ TOLO News-ի հետ հարցազրույց տված փորձագետների, եթե ներդրողների և ձեռնարկատերերի համար առավել հրատապ խնդիրները հնարավորինս շուտ չլուծվեն, ամբողջ երկրում տնտեսական ճգնաժամը կդառնա աղետալի:
Կարծիքներ