Էրդողանի քաղաքականությունը նպատակամղված Է Եվրամիության ապակայունացմանը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը նպատակամղված Է Եվրամիության ապակայունացմանը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այս կարծիքը հայտնել Է օգոստոսի 20-ին Paris Match հանդեսի հրապարակած հարցազրույցում:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ Էրդողանը «վարում Է զավթողամոլական քաղաքականություն՝ հիմված նացիոնալիզմի եւ իսլամիզմի խառնուրդի վրա, որն անհամատեղելի Է եվրոպական շահերի հետ եւ» Եվրոպայի «ապակայունացման գործոն Է»: «Այս իրավիճակում Եվրոպան պետք Է իրատեսորեն գնահատի կատարվողը եւ գործի իր շահերին համապատասխան»,- հավելել Է Մակրոնը:
Մակրոնն օգոստոսի 12-ին Անկարային կոչ Է արել դադարեցնելու նավթի միակողմանի հետախուզումն Արեւելյան Միջերկրականում:
Հաջորդ օրը Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ այդ տարածաշրջան Է ուղարկում երկու Rafale բազմանպատակային ինքնաթիռ եւ Lafayette ֆրեգատը: Դա հարուցել Է Թուրքիայի ղեկավարության կոպիտ արձագանքը: Այդ առանչությամբ Paris Match-ին տված հարցազրույցի ընթացքում Մակրոնը հատկապես ընդգծել Է, որ «Ֆրանսիան միջերկրածովյան տերություն Է»: Միեւնույն ժամանակ նա հանդես Է եկել այն խնդիրների լուծմանը ճկուն մոտեցան օգտին, որոնք ծագում են Թուրքիայի հետ հարաբերություններում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ