Խամես Ռոդրիգեսն առաջարկներ ունի 4 ակումբից
Մադրիդի «Ռեալի» և Կոլումբիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Արքայական ակումբից, տեղեկացնում է El Chiringuito-ն:
29-ամյա կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իտալական «Միլանը», «Ինտերը» և պորտուգալական «Բենֆիկան»:
Նշվում է, որ կոլումբացի կիսապաշտպանը ցանկանում է կարիերան շարունակել Անգլիայի առաջնությունում:
Խամես Ռոդրիգեսի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:
Կարծիքներ