Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են ԼՂ հարցը և Սյունիքում ստեղծված իրավիճակը
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը՝ շեշտը դնելով տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման գործնական խնդիրների լուծման վրա, ինչը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների տառին ու ոգուն, հաղորդում է Կրեմլի կայքը:
Այս համատեքստում ուշադրություն է դարձվել վերջերս Հայաստանի սահմանին տեղի ունեցած միջադեպին։ «Ընդհանուր տրամադրվածություն կա, որ կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներով։ Ռուսական կողմը շարունակելու է միջնորդական ջանքերն ու խորհրդատվական աջակցություն ցուցաբերել՝ ուղղված պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության ձեռքբերմանը»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:
Տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակում երկկողմ օրակարգի առանցքային հարցերի շուրջ:
Կարծիքներ