Բայդենը փորձարկել է նոր Ford էլեկտրական մեքենան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Միչիգան նահանգ այցի ժամանակ եղել է Ford գործարանում, որտեղ էլեկտրական մեքենաներ են արտադրում: Սպիտակ տան ղեկավարը որոշել է փորձարկել նոր էլեկտրական մեքենան և նստել է մեքենայի ղեկին, գրում է Голос Америки-ն:
Ford ընկերությունը չորեքշաբթի՝ մայիսի 19-ին, պաշտոնապես ներկայացնում է իր F-150 Lightning էլեկտրական մեքենան՝ իր ամենավաճառվող պիկապի ամբողջությամբ էլեկտրաֆիկացված տարբերակը:
Բայդենը այցից և տրանսպորտային միջոցի բնութագրից գոհ է մնացել: Նա ասել է, որ էլեկտրամոբիլը արագընթաց է և կգներ այն իր համար:
Կարծիքներ