Ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Շուշիի շրջանում հայ խաղաղ բնակչի սպանությունը
Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ առաքելությունը հաստատել է Շուշիի մոտակայքում հայ բնակչի սպանությունը ադրբեջանական զինուժի կողմից: Այդ մասին նշված է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորամիավորման պաշտոնական կայքում:
Ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման գործունեության մասին 2021 թ. նոյեմբերի 9-ի ինֆորմացիոն տեղեկանքում նշվում է, որ նոյեմբերի 8-ին, Մոսկվայի ժամանակով 13:40-ի սահմաններում, ադրբեջանական կողմը Շուշիի շրջանում կրակ է բացել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, ինչի հետևանքով երեքը մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ մեկը՝ սպանվել:
«Ռուսաստանյան խաղաղապահ զորամիավորման հրամանատարության գլխավորությամբ ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ հետաքննվում է միջադեպը», - նշված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ռուս խաղաղապահները զրահամեքենաներով պարեկային հսկողություն են իրականացրել սահմանային գծի երկայնքով։
Կարծիքներ