Լեհաստանը զինված բախման վտանգ է տեսնում Բելառուսի հետ սահմանին
Լեհաստանի իշխանությունները մտավախություններ ունեն, որ Բելառուսի հետ սահմանին ստեղծված իրավիճակը, որտեղ նախօրեին մոտ 4000 փախստական փորձում էր հատել սահմանը և մտնել Լեհաստան, կվերաճի զինված բախման:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղարի հայտարարությունը:
Ըստ աղբյուրի՝ Պյոտր Մյուլլերը լրագրողներին ասել է, որ երկրի իշխանությունները զինված բնույթ կրող էսկալացիայի են սպասում:
Ինչպես Լեհաստանի, այնպես էլ Եվրամիության պաշտոնյաները լեհ-բելառուսական սահմանին ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի համար մեղադրում են Բելառուսի իշխանություններին:
Նոյեմբերի 8-ին Բելառուսի Պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել էր, որ մեծ թվով փախստականներ Արևելքից և Աֆրիկայից շարժվում են դեպի Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Ըստ գերատեսչության հայտարարության՝ իրադրությունը չափազանց լարված է եղել, սահմանագծին՝ լեհական արգելափակոցների առջև, ավելի քան 2 հազար փախստական է եղել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Լեհաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչն էլ հայտնել էր, որ Բելառուսի տարածքում հավաքված փախստականների մեծ խումբ է շարժվում դեպի Լեհաստանի Հանրապետության սահման:
Կարծիքներ