Ղազախստանում հայտարարել են Աֆղանստանի նոր իշխանությունների հետ շփումներին պատրաստակամության մասին
Ղազախստանը պատրաստ Է կապեր հաստատել Աֆղանստանի նոր իշխանությունների հետ՝ հումանիտար խնդիրները լուծելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը:
«Ղազախստանն այն կարծիքին Է, որ Աֆղանստանը պետք Է դառնա կայուն, ինքնիշխան եւ միասնական պետություն, որոնք խաղաղությամբ են ապրում իրենց հարեւանների հետ: Մենք պատրաստ ենք կառուցողական եւ գործնական կապեր ստեղծել նոր իշխանությունների հետ, ամենից առաջ սուր հումանիտար խնդիրները լուծելու նպատակով, որոնց բախվել Է այդ բազմաչարչար երկիրը»,-ասվում Է Տոկաեւի մեկնաբանության մեջ, որը տարածվել Է նրա մամուլի ծառայության կողմից:
Ղազախստանի նախագահը հայտարարել Է, որ միջազգային հանրակցությունն այս բեկումնային պահին Աֆղանստանին չպետք Է միայնակ թողնի ընթացիկ դժվարությունների հետ:
«Ընդհակառակը, մենք պետք Է տնտեսական եւ կայուն զարգացման գաղափարն ինտեգրենք Աֆղանստանի նկատմամբ ապագա բոլոր գործողություններին ու պլաններին»,-ասել Է Տոկաեւը:
«Հուսով եմ, որ թալիբները կապացուցեն, որ իրենք իրականում կողմնակից են ավելի չափավոր դիրքորոշումների եւ բաց են բանակցությունների համար՝ ձեւավորվելով իսկապես միասնական, ներառական եւ ներկայացուցչական ազգային կառավարության»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ