Սրճարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք
Հուլիսի 2-ին, ժամը 20։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 42/1 հասցեում գտնվող սրճարանում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ սրճարանում գտնվող թթվածնի 10 կգ-ոց բալոնից առկա է արտահոսք։
Փրկարարները փակել են բալոնի փականը և դադարեցրել արտահոսքը։
Կարծիքներ