Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա․ Գևորգ Պապոյան

Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա․ Գևորգ Պապոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սամվել Շահրամանյանը, որպես բռնի տեղահանված անձ, ինչպես բռնի տեղահանված մեր մյուս հայրենակիցները, ՀՀ-ում կարող է ստորագրել միայն իր անձնական բնույթ ունեցող թղթերի ու փաստաթղթերի վրա (դիմում, անձնական իրեր, հուշատետր, անձնագիր, հեղինակային գիրք և այլն)։

 

ՀՀ-ում պետական որոշումների, կարգադրությունների, հրամանագրերի տակ կարող են ստորագրել միայն ՀՀ պետական պաշտոնյաները (հիմնականում բարձրագույն, երբեմն՝ ոչ)»։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախագահի նախկին խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր իր հարցազրույցին՝ նշելով․ «Այսօր իմ կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրված հարցազրույցը տեղի է տվել տարատեսակ շահարկումների։ Այդ իսկ պատճառով հարկ եմ համարում նշել, որ դա եղել է իմ անձնական մեկնաբանությունը , որն այս պահին չի արտահայտում որեւէ պաշտոնական դիրքորոշում։
Տեղեկացնում եմ նաեւ, որ ես չեմ հանդիսանում Սամվել Շահրամանյանի խորհրդական»։

Նշենք նաև, որ Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ Արցախը լուծարելու մասին հրամանագիրն այլևս գոյություն չունի՝ ընդգծելով, որ դրա համար հիմք է հանդիսանում նախագահի հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետը ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել՝ հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության։

Շահրամանյանի այդ հրամանագրում նաև նշվում է, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-ից հետո Արցախի Հանրապետության անունից տրվող փաստաթղթերը վավերական են:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում