Hollywood Unlocked-ը հայտնել է Եղիսաբեթ II թագուհու մահվան մասին
Hollywood Unlocked-ի ամերիկյան հրատարակությունը Instagram-ի իր էջում հրապարակել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան լուրը։
Սոցցանցում գրառման մեջ ասվում է, որ թագավորությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնել են հրապարակմանը, որ Եղիսաբեթ II թագուհին մահացել է։
«Նա պետք է մասնակցեր բրիտանական Vogue-ի խմբագիր Էդվարդ Էնինֆուլի հարսանիքին, սակայն նրան մահացած են գտել»,- ասված է հրապարակման մեջ:
Ի պատասխան այս հաղորդագրության՝ բրիտանացի լրագրող Ռիկարդո Բրուքսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է այս տեղեկությունը։
Նա հիշեցրել է, որ թագուհու մահվան դեպքում հատուկ կանոններ են գործելու։ Այդ ողբերգական լուրն առաջինը կհայտնի BBC-ն։
Մինչ այս Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ կապ կհաստատի Էլիզաբեթի անձնական քարտուղարը։
«Կա մանրակրկիտ մշակված ծրագիր՝ հայտարարելու նրա մահը», - կիսվել է Բրուքսը:
Կարծիքներ