Վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին

Վախենում եմ հայերի համար. Շերն անդրադարձել է Ադրբեջանի քայլերին

Երգչուհի Շերը (Շերելին Սարգսյան) Թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ադրբեջանի հարձակմանը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

«Վախենում եմ հայերի համար։ Ոչ ոք նրանց չի պաշտպանում Ադրբեջանից. Հայաստանը նավթ չունի։

Ադրբեջանցիները սպանում են հայերին։ Երևան այցիս ժամանակ գնացել էի 2 մանկատուն, որտեղի հայ երեխաները ծնողներ չունեին, որովհետև նրանք սպանվել էին ադրբեջանցիների կողմից։ Խոսքեր չկան...»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում