Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի զինված ուժերը ժամը 20:00-ի սահմաններում ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմից կա մեկ վիրավոր:

Պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանական գերատեսչության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը:

«Ժամը 21:30-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կայուն է, կրակոցներ չկան»,- հավելել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում