Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատարներ են արգելափակվել, բարձված մեքենաներից մեկը կողաշրջվել է

Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհին բեռնատարներ են արգելափակվել, բարձված մեքենաներից մեկը կողաշրջվել է

Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12։35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի եկեղեցու մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Աղվանի-Վերին Խոտանան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին կա կողաշրջված (բարձված) և արգելափակված երկու բեռնատար ավտոմեքենաներ․ երթևեկությունը դարձել է միակողմանի։

Փրկարարներն ինժեներական տեխնիկայի օգնությամբ ուղղել են կողաշրջված բեռնատարը և քարշակման միջոցով դուրս բերել 3 բեռնատար ավտեմեքենաները։

Ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում