Այսօր Երևանում լռության օր է. վաղը կկայանան ավագանու ընտրությունները

Այսօր Երևանում լռության օր է. վաղը կկայանան ավագանու ընտրությունները

Երևանում այսօր լռության օր է: Վաղը` սեպտեմբերի 17-ին, կկայանան ավագանու ընտրությունները:

Երևանի ավագանին կընտրվի 5 տարի ժամկետով: 65 տեղի համար պայքարում է 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։

Ընտրապայքարի մասնակից ուժերն են՝

«Հանրային ձայն» կուսակցություն,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,

«Արդար Հայաստան» կուսակցություն,

«Հաղթանակ» կուսակցություն,

«Ուժը հայրենյաց» կուսակցություն,

Հայաստանի Եվրոպական կուսակցություն,

«Ազգային առաջընթաց» կուսակցություն,

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն,

«Հանրապետություն» կուսակցություն,

«Միացյալ Հայաստան» կուսակցություն,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն,

«Ապրելու երկիր» կուսակցություն,

«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք («Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցություններ):

Այս ուժերի համամասնական ցուցակները գլխավորող անձինք համարվում են Երևանի քաղաքապետի թեկնածուներ: Մանդատների բացարձակ մեծամասնությունը ստացած կուսակցության կամ դաշինքի թեկնածուն օրենքի ուժով, այսինքն՝ մեխանիկորեն, կդառնա Երեւանի քաղաքապետ։

Երևանի ավագանու հերթական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացնելու միջազգային չորս, տեղական` երեք կազմակերպություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում