Փրկարարները դպրոցից փորձաքրեագիտական կենտրոն են տեղափոխել ուսումնական ականն ու սնդիկը
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող հ․ 139 դպրոցի աշխատակցից ահազանգ է ստացել, որ դպրոցում առկա է ուսումնական ական և սնդիկ։ Տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Փրկարարները տեղափոխել են ուսումնական ականն ու սնդիկը (1).jpg (200 KB)
Ինչպես տեղեկացրին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության քիմիկ-հետախույզների հերթապահ և ինժեներասակրավորական խմբերը։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ սկսելու նպատակով նկուղում իրականացվել են մաքրման աշխատանքներ և հայտնաբերվել է ուսումնական ական ու սնդիկ, որը տեղի ուժերով տեղափոխվել է փոխտնօրենի աշխատասենյակ։
Նշվում է, որ փրկարարներն ուսումնական հակատանկային ականը (УМВЧ-62) և տարայի մեջ գտնվող սնդիկը (մոտ 200 գրամ) տեղափոխել են փորձաքրեագիտական կենտրոն։
Կարծիքներ