Ինչ են քննարկել Ալիևն ու Շոլցը հեռախոսազրույցի ընթացքում
Հոկտեմբերի 4-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին, հայտնում է ադրբեջանական ղեկավարի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների շուրջ։
Օլաֆ Շոլցը Գերմանիայի աջակցությունն է հայտնել տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
Նա ընդգծել է, որ Գերմանիան աջակցում է բրյուսելյան գործընթացին, որը գլխավորում է Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Գերմանիայի կանցլերը բարձր է գնահատել Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության այցը Ստեփանակերտ՝ այն համարելով դրական քայլ։
Ադրբեջանական պետության ղեկավարն ընդգծել է Ադրբեջանի հավատարմությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգին և ակտիվ աջակցությունը Շառլ Միշելի մասնակցությամբ ընթացող բրյուսելյան գործընթացին։
Կարծիքներ