Ուկրաինան կարող է արգելել Մոլդովայից ցանկացած ապրանքի ներմուծումը
Ուկրաինայի իշխանությունները պատրաստ են արգելել ցանկացած ապրանքի ներմուծումը Մոլդովայից, եթե Մոլդովայի կառավարությունը սահմանափակի հացահատիկի ներկրումն Ուկրաինայից։ Այդ մասին շաբաթ օրը European Pravda հրատարակությանը հայտնել է Ուկրաինայի տնտեսական զարգացման, առևտրի և գյուղատնտեսության փոխնախարար Տարաս Կաչկան։
Ուրբաթ օրը Մոլդովայի գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության նախարար Վլադիմիր Բոլյան հայտարարեց, որ պատրաստվում է սահմանափակել հացահատիկի ներմուծումն Ուկրաինայից՝ հետևելով Արևելյան Եվրոպայի մի քանի երկրների օրինակին։
Կարծիքներ